Արտաքին 4 տարի առաջ - 10:47 19-01-2022

Շվեդիայում առեղծվածային անօդաչու սարքերի մասին զանգվածային հաղորդումներ են եղել

Շվեդական հատուկ ծառայությունները մտահոգված են երկրի կարևոր օբյեկտների մոտակայքում ֆիքսված ԱԹՍ-ների վերաբերյալ զանգվածային հաղորդումներով, գրում է BBC-ն։

Խոշոր, «ռազմական տիպի» անօդաչու սարքերը հայտնաբերվել են երկրի ատոմակայանի, խորհրդարանի շենքի և թագավորական պալատի մոտ։

«Գաղտնի տեղեկատվության լայնածավալ չարտոնված օգտագործման կասկած կա»,- նշել են Պետական ​​անվտանգության ծառայությունից:

Ընդ որում, ԱԹՍ-ների ծագումն ու առաքելությունը մնում են չպարզված։ Ոստիկանությունն ու առափնյա պահպանությունը ներկայում հետաքննություն են իրականացնում անօդաչու սարքերի սեփականատերերին պարզելու համար:

Պարբերականը նշում է, որ ոստիկանական ուղղաթիռին հաջողվել է օդում ԱԹՍ-ներ ֆիքսել երկրի մայրաքաղաքից ոչ հեռու, մոտ 1000 մետր բարձրության վրա, սակայն դրանց առեղծվածային հայտնվելը բացահայտել չի հաջողվել։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել

Ձեզ գուցե հետաքրքրի