Արտաքին 4 տարի առաջ - 09:39 19-01-2022

Սահարայում ձյուն է տեղացել

Ալժիրի հյուսիս-արևմուտքի լեռնային հատվածում գտնվող Աին Սեֆրա քաղաքում ձյուն է տեղացել։ Շոգ ու չորային տարածաշրջանի համար հազվադեպ երևույթի մասին հաղորդել է բրիտանական Daily Mail պարբերականը:

Աին Սեֆրայում, որտեղ ձնառատ գիշերը ջերմաստիճանը նվազել է մինչև -2°C, ձյուն շատ հազվադեպ է տեղում: Օդերևութաբանները, չհաշված այս տեղումները, վերջին 42 տարվա ընթացքում ընդամենը չորս նման դեպք են գրանցել՝ 1979, 2016, 2018 և 2021 թվականներին։ Տեղացի լուսանկարիչ Քարիմ Բուսթաթային հաջողվել է լուսանկարել Սահարայի համար այս անսովոր երևույթը։

Հստակեցվում է, որ չնայած ցուրտ սեզոններին ջերմաստիճանը գիշերն իսկապես կարող է ժամանակ առ ժամանակ կտրուկ և ուժեղ իջնել, ձյուն սովորաբար չի տեղում, իսկ գալու դեպքում էլ երկար չի պահպանվում։ Աին Սեֆրայում տեղի ունեցածը պայմանավորված է Կենտրոնական Ասիայից հյուսիսաֆրիկյան ափ հասած անտիցիկլոնով, որի ճանապարհին հավաքած ծովի խոնավությունն այնուհետև վերածվել է ձյան։

Ամենից շատ դիտված

23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել