Արտաքին 4 տարի առաջ - 13:50 18-01-2022

ԱՄԷ-ի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ-ին խնդրել է Եմենի հութիներին կրկին ընդգրկել ահաբեկիչների ցուցակում

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդուլա բեն Զաիդ Ալ Նահայանը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին խնդրել է Եմենի հութի ապստամբների «Անսար Ալլահ» շարժումը կրկին ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին հաղորդել է Axios կայքը՝ ԱՄԷ-ում աղբյուրին հղումով։

«Զրույցի ընթացքում քննարկվել է հութիներին կրկին (նշված ցուցակում) ընդգրկելու գաղափարը՝ կապված նրանց ընթացիկ գործողությունների հետ: «...» Աբու Դաբիի քաղաքացիական օբյեկտների վրա վերջին գրոհը (երկուշաբթի օրը) և հութիների կողմից (հունվարի սկզբին) ԱՄԷ-ի դրոշի ներքո նավարկող նավի առևանգումն ակնհայտորեն այս կատեգորիային են պատկանում»,- պաշտոնյայի խոսքերը մեջբերում Axios-ը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել երկու երկրների արտգործնախարարների զրույցից հետո, որում նշում է, որ Բլինքենը զրույցի ընթացքում «դատապարտել է Աբու Դաբիի այսօրվա ահաբեկչական գրոհները»՝ դրանք հրեշավոր անվանելով։ «Պետքարտուղարը համերաշխություն է հայտնել ԱՄԷ-ի ժողովրդին և իր ցավակցությունը հայտնել զոհերի ընտանիքներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը