Արտաքին 4 տարի առաջ - 22:02 17-01-2022

Հունաստանը չի պատրաստվում սահմանազատման հարցում զիջումներ անել Թուրքիային

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հունական մամուլում կրկին լուրեր են շրջանառվում այն մասին, որ Աթենքը չի պատրաստվում հրաժարվել ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով նախատեսված տարածքային ջրերի սահմանները մինչև 12 մղոնի (22կմ) վրա տարածելու մտադրությունից:

Այս լուրերը բացասական անդրադարձ են գտել թուրքական մամուլում՝ հաշվի առնելով, որ Էգեյան ծովում ջրային տարածքի սահմանազատումը տարիներ շարունակ վեճի առարկա է Թուրքիայի ու Հունաստանի միջև:

Նախորդ տարի Թուրքիայի ու Հունաստանի միջև այս և այլ վիճելի հարցերով վերսկսված տեխնիկական բանակցությունների ժամանակ, ըստ թուրքական մամուլի, հունական կողմը պատրաստակամություն էր հայտնել իր հավակնությունները 12-ից նվազեցնել 10 մղոնի:

Նշվում է, որ Հունաստանի նախկին փոխարտգործնախարար Հրիստոս Ռոզակիսի՝ Անկարային արած այս առաջարկներն այլևս ուժի մեջ չեն, և Աթենքը կրկին պնդելու է Էգեյան ծովում իր տարածքային ջրերի սահմանները Ծովային իրավունքի մասին կոնվենցիայով սահմանված 12 մղոն առավելագույն հեռավորությամբ տարածելու վրա:

Սա կարող է հույն-թուրքական լարվածության հերթական սրման պատճառ դառնալ, քանի որ թուրքական կողմը պնդում է, որ Հունաստանի մտադրության կյանքի կոչման դեպքում լրջորեն կտուժեն իր ծովային ուղիները: Թուրքիան տարիներ շարունակ խոչընդոտում է Աթենքի՝ տարածքային ջրերը 12 մղոնի վրա տարածելու մտադրության իրագործմանը:

Խնդիրը սրվել էր հատկապես 1995-ին, երբ տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն հեռավորության վրա տարածելու մասին Հունաստանի հայտարարությունը թուրքական կողմը որակեց որպես «casus belli»` պատերազմ հայտարարելու առիթ, սակայն գործը դրան չհասավ:

Նշենք, որ եթե Աթենքի մտադրությունն իրականացվի, ապա Էգեյան ծովում հունական մասնաբաժինը կհասնի 72.8%-ի, իսկ թուրքականը 16.3%-ից կնվազի 9.27%:

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
20:24 Օկուպացված Շուշիում ականի վրա ադրբեջանցի է պայթել