Like Nastya YouTube-յան ալիքի հաղորդավարուհի յոթամյա Անաստասիա Ռադզինսկայան Forbes-ի վարկածով հայտնվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող բլոգերների տասնյակում։
Ամսագրում հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականին նա վաստակել է 28 միլիոն դոլար՝ վարկանիշում զբաղեցնելով վեցերորդ տեղը։ Ռադզինսկայան երրորդ անգամ է ընդգրկվել ցուցակում՝ 2019 թվականին նա երրորդ հորիզոնականում էր, իսկ 2020 թվականին՝ յոթերորդում։
Առաջին տեղում Ջեյմս Դոնալդսոնն է՝ հայտնի որպես MrBeast․ մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 54 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում բռնցքամարտիկ և վիդեոբլոգեր Ջեյք Փոլն է․ նրա եկամուտը կազմել է 45 միլիոն դոլար։ Լավագույն եռյակը եզրափակել է Մարկ Ֆիշբախը՝ հայտնի Markiplier մականունով, որը մեկ տարվա ընթացքում վաստակել է 38 մլն դոլար։