Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 23:08 15-01-2022

Աշխարհը մեկ քայլով է հեռու ռազմական աղետից․ The Economist

ԱՄՆ-ն և Չինաստանը գտնվում են ռազմական աղետի եզրին։ Այս մասին գրում է The Economist-ի բրիտանական հրատարակությունն իր խմբագրականում։

Նյութի հեղինակները հիշում են 2001 թվականի ապրիլին տեղի ունեցած մի դեպք, երբ ԱՄՆ EP-3 հետախուզական ինքնաթիռը Հարավչինական ծովում բախվել է Ժողովրդաազատագրական բանակի ռազմաօդային ուժերի J-8II կործանիչին։ Այն ժամանակ ամերիկյան ինքնաթիռը լուրջ վնաս է կրել և առանց թույլտվության վայրէջք է կատարել Հայնան կղզում, որտեղ չինական անվտանգության ուժերը ձերբակալել և հարցաքննել են անձնակազմի 24 անդամներին։

Հոդվածում նշվում է, որ երկու տասնամյակ անց Կոնգրեսը և լրատվամիջոցները դժվար թե թույլ տան ԱՄՆ-ին փոխզիջումների գնալ Չինաստանի հետ: Հեղինակների կարծիքով՝ Պեկինը նույնպես պատրաստ չէ զիջումների գնալ սուր միջադեպի դեպքում։

Ճգնաժամային կառավարման փորձագետ Չժան Տուոշենի կարծիքով՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը կարծիքների հիմնարար տարբերություններ ունեն օդում պատահարներից խուսափելու վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանը մեղադրել է ԱՄՆ-ին «ժողովրդավարության դրոշի տակ» պատերազմներ սանձազերծելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
14:53 ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը
12:33 Որդիս III խմբի հաշմանդամություն ունի,  թոշակներս չեն բավականացնում, սառը տան մեջ ենք