Արտաքին 4 տարի առաջ - 18:04 15-01-2022

Թբիլիսիի բարերից մեկում զբոսաշրջիկին ստիպել են վճարել գրեթե 1000 լարի մեկ գավաթ գարեջրի համար

Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկը Թբիլիսիի բարերից մեկի աշխատակիցներին մեղադրում է խարդախության և կողոպուտի մեջ. օտարերկրացուն ստիպել են վճարել 950 լարի (մոտ 310 դոլար) մեկ գավաթ գարեջրի համար, հայտնում է «Մտավարի» հեռուստաալիքը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին։ Ինչպես պնդում է գերմանացին, բարում նրա կողքին մի կին է նստել, որը պատվիրել է շամպայն։ Երբ տղամարդը խմել է իր գարեջուրը և պատրաստվել է հեռանալ, նրան կանգնեցրել է հաստատության աշխատակիցը և ներկայացրել 950 լարիի հաշիվ։ Չեկում նշված է եղել շամպայն։ Օտարերկրացին հրաժարվել է վճարել՝ նշելով, որ իր գարեջրի համար արդեն վճարել է 12 լարի (մոտ 4 դոլար)։

«Նա ինձ տարավ սենյակ և ասաց, որ ես պետք է վճարեմ: Բացատրեցի, որ գրպանումս 50 լարիից ավելի չկա։ Դրանից հետո նա հրեց ինձ ու սկսեց բղավել՝ տերմինալը ձեռքում պահելով։ Նա ասաց, որ հանեմ դրամապանակս, վերցրեց բանկային քարտս, հանեց 950 լարի, նաև վերցրեց իմ գրպանում եղած 50 լարին»,- լրագրողներին պատմել է զբոսաշրջիկը։

Գերմանիայի քաղաքացին արդեն դիմել է ոստիկանություն։ Վրաստանի ՆԳՆ-ն մինչ այժմ մեկնաբանություն չի արել փաստի առթիվ։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
20:40 Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի․ Արփինե Հովհաննիսյան
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
18:24 ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը. Սուրենյանց