Մամուլ 4 տարի առաջ - 08:20 13-01-2022

«Վարկային» կլինի նաև 2022 թվականը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գործող իշխանությունները շարունակում են անընդհատ երկիրը մտցնել նորանոր վարկերի տակ: 2021 թվականի ընթացքում մեր երկրի պետական պարտքն ավելացավ ևս 1,2 մլրդ դոլարով. այն արդեն գերազանցում է 9,2 մլրդ դոլարի սահմանագիծը: Մասնագետների համոզմամբ, 2022 թվականին էլ է Փաշինյանի կառավարությունը գնալու նոր ճանապարհով: Եվ ահա, օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը, պետբյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված, դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։

Շրջանառվող տեղեկության համաձայն, նոր վարկի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, սա, ինչպես ասում են, «դեռ միայն ծաղիկներն են», և ՀՀ տնտեսական վատթարագույն վիճակով պայմանավորված՝ առաջիկայում լինելու են նոր վարկային պայմանագրեր, քանի որ տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանին պետք կլինեն գումարային նոր ներարկումներ, հակառակ դեպքում շուտով չի կարողանա վճարել նույնիսկ պետական համակարգի աշխատողների աշխատավարձերն ու կենսաթոշակները» ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը