Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:55 30-12-2021

Պետք է ներդնել բոլոր ջանքերը, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի. ՀՀ վարչապետ

Անհրաժեշտ է բոլոր ջանքերը ներդնել, որ 2022 թվականը լինի վերելքի ու վերածննդի տարի: Այս մասին ՀՀ կառավարության 2021 թվականի վերջին նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է հիմնական ուղերձը:

«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետևյալն է, մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, որպեսզի հաջորդ սերունդներին, հաջորդ կառավարություններին շարունակաբար բարդացող խնդիրներ չժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար: Մյուս կողմից դա հեշտ չէ, և որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո ֆիքսել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ պետք է հետևողականորեն գործել ու չշեղվել նախապես հրապարակած ու ՀՀ քաղաքացիների հավանության արժանացած օրակարգից:

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի