Արտաքին 4 տարի առաջ - 14:18 07-01-2022

Տոկաևը հրամայել է առանց նախազգուշացման կրակ բացել ահաբեկիչների վրա

Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը հայտնել է, որ ահաբեկիչներին սպանելու համար կրակ բացելու հրաման է տվել։ Ազգին ուղղված նոր ուղերձում նա նշել է, որ ահաբեկիչները մոտ ապագայում կոչնչացվեն։

Իր ելույթում Ղազախստանի ղեկավարը նաև ասել է հատուկ նշանակության ուժերի և հատուկ տեխնիկայի բացակայության մասին։ Նրա խոսքով՝ միայն Ալմաթայի վրա հարձակվել են 20 հազար զինյալներ։ Նրանք աչքի են ընկնում «գործողությունների լավ համակարգմամբ, մարտական ​​պատրաստվածությամբ եւ գազանային դաժանությամբ»։

«Այդ ամենը կարծես թե մեկ հրամանատարական կետ է ներգրավված եղել դրանց պատրաստման և կառավարման մեջ»,- ընդգծել է Տոկաևը։ Գործել են նաև գաղափարական դիվերսիայի մասնագետներ։

Բացի այդ, Տոկաևը անհեթեթություն է անվանել ահաբեկիչների հետ բանակցելու արտերկրի առաջարկը։ Նրա խոսքով՝ «հանցագործների, մարդասպանների հետ» բանակցություններ չեն կարող լինել։

Միաժամանակ նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղապահների վերաբերյալ իր կոչին օպերատիվ արձագանքելու համար։ «Նա շատ օպերատիվ, և ամենակարևորը, բարեկամաբար, ջերմորեն արձագանքեց իմ կոչին», - ասել է Տոկաևն իր ուղերձում։

Նախագահի խոսքով՝ արտակարգ ռեժիմը աստիճանաբար կդադարեցվի Ղազախստանի այն շրջաններում, որտեղ իրավիճակը բարելավվել է։ Նա նաեւ ընդգծել է, որ Ղազախստանը կավարտի գրոհայինների դեմ գործողությունը, եւ «ով չի հանձնվի, կկործանվի»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. արտադրամասի ղեկավարը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին
14:23 Իսրայելը նյութեր է հավաքում Էրդողանին Հաագայի դատարան ուղարկելու համար