Արտաքին 4 տարի առաջ - 16:09 02-01-2022

Բրիտանուհին կորցրել է տեսողությունը՝ թարթիչների արհեստական երկարացումից հետո

Անգլիայի Արևմտյան Յորքշիր քաղաքում 25-ամյա Ջեսիկա Շենոնը գրեթե կորցրել է տեսողությունն այն բանից հետո, երբ թարթիչների արհեստական երկարացում է արել։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail թերթը:

Աղջկա մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել, արդյունքում նա մի քանի օր կորցրել է տեսողությունը: Առավոտյան Ջեսիկան սարսափահար նայել է հայելու մեջ և տեսել, որ կոպերն ամբողջությամբ փակել են աչքերը։ Աչքերը ցավում էին, քոր գալիս և արցունքակալում, այնուհետև նա ամբողջովին կորցրել է տեսողությունը։ Միայն մեկ շաբաթ անց նա կրկին կարողացել է բացել աչքերը: Աղջիկը թեթևացած արտասվել է, երբ հաջողվել է ազատվել թարթիչներից։

Անգլուհին պատմում է, որ սկզբում թարթիչները շատ գեղեցիկ են եղել, միայն հետո են աչքերն արյունով լցվել։ Այժմ Ջեսիկան շարունակում է բուժվել ալերգիայի հետևանքներից։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին