Արտաքին 4 տարի առաջ - 23:02 01-01-2022

Թուրքիան պատրաստվում է արդյունահանել Սև ծովի գազը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դենմեզը հայտարարել է, որ 2022 թվականին գազը, որը Թուրքիան արտադրում է Սև ծովից, կուղարկվի երկրի բոլոր կողմերը։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։

Դենմեզի խոսքով, ով այցելել է Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդաք նահանգի Ֆիլյոս նահանգում կառուցվող բնական գազի վերամշակման գործարան, ձեռնարկության նախնական հզորությունը կկազմի օրական 10 միլիոն խորանարդ մետր, սակայն հետագայում նախատեսվում է այդ թիվը հասցնել մինչև 40 մլն խմ.-ի։

Դենմեզն ընդգծել է, որ նման մասշտաբի և հզորության գործարանը կզբաղեցնի առաջին տեղը Եվրոպայում։ Համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի առաջին եռամսյակում։ Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավարը նշել է, որ օբյեկտը թուրքական բաշխիչ համակարգին միացնելուց հետո սևծովյան գազը կօգտագործվի Թուրքիայի բոլոր հատվածներում, ինչը օգուտ կբերի ինչպես թուրք ժողովրդին, այնպես էլ հենց պետությանը։

Ավելի վաղ Դենմեզը հայտարարել էր, որ Սև ծովում վերջերս հայտնաբերված Սակարյա բնական գազի հանքավայրը կկարողանա ծածկել երկրի ներքին կարիքների գրեթե մեկ երրորդը։ Դա տեղի կունենա, երբ արտադրական հզորությունը հասնի իր գագաթնակետին մինչև 2027 թվականը։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին