Արտաքին 4 տարի առաջ - 20:03 01-01-2022

Ղազախստանում քաղաքացիները լուսանկարվել են այրվող տոնածառի ֆոնին

Ղազախստանի Տարազ քաղաքում ամանորյա տոնածառը հրդեհվել է Ամանորի գիշերը։ Քաղաքի բնակիչներն ուրախությամբ լուսանկարվել են հրդեհի ֆոնին, որի դեմ պայքարում էին փրկարարները։ Դեպքի մասին հայտնել են Ժամբիլի շրջանի արտակարգ իրավիճակների վարչությունից։

Անհայտ պատճառով արհեստական ​​տոնածառը սկսել է այրվել հունվարի 1-ին՝ ժամը 00:06-ին։ Կրակը արագ պատել է տոնական ծառը։

Տեղական ժամանակով ժամը 00:20-ին հրդեհը մարվել է։ Զոհեր և վիրավորներ չկան։

Տոնածառի մարման ժամանակ քաղաքաբնակները սելֆիներ են արել, լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակել սոցիալական ցանցերում։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
22:48 Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
23:18 Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ Ուզբեկստանի նկատմամբ
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
22:29 Իրական խաղաղություն՝ հնարավոր է, և հայկական կողմը ևս նախապայմաններ պետք է ունենա այդ գործընթացում․ մնացածը փուչիկներ են
19:15 ՌԴ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա․ Պուտին
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ