Արտաքին 4 տարի առաջ - 20:09 30-12-2021

Իրանը պատասխանատվության կենթարկի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին. Իրանի ԱԳՆ

Իրանը պատասխանատվության կենթարկի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար մեղավորներին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն՝ Բաղդադի օդանավակայանի մոտ գեներալ Սուլեյմանիի եւ նրա աջակիցների մահվան երկրորդ տարելիցի կապակցությամբ, գրում է Mehr-ը։

«Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ԱՄՆ նախկին նախագահի անմիջական հրահանգով պետական ​​ահաբեկչության վառ օրինակ է, եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեղավորներին պատասխանատվության կենթարկի»,-ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ գեներալ Սուլեյմանին հերոս էր ահաբեկչության դեմ պայքարում։

Գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սուլեյմանին եւ Իրաքի բնակչության մոբիլիզացման ստորաբաժանման (PMU) հրամանատարի տեղակալը սպանվել են ԱՄՆ ԶՈւ-ի կողմից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրաքի միջազգային օդանավակայանի մոտ 2020 թվականի հունվարի 3-ին։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին