Արտաքին 4 տարի առաջ - 11:02 30-12-2021

Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցը պլանավորված է դեկտեմբերի 30-ին Մոսկվայի ժամանակով 23:30-ին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը պլանավորված Է դեկտեմբերի 30-ին, ժամը 15:30-ին (Մոսկվայի ժամանակով 23:30-ին): Այդ մասին վկայում Է դեկտեմբերի 29-ին Սպիտակ տանը տարածված ԱՄՆ-ի նախագահի գրաֆիկը:

«Նախագահ Բայդենը հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու համար մի շարք հարցեր, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական փոխգործակցությունը ՌԴ-ի հետ»,-նշվում Է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում Է, որ հեռախոսազանգը տեղի կունենա մամուլի համար փակ ռեժիմով: Ավելի վաղ դեկտեմբերի 29-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչ Էմիլի Հոռնը հաղորդել Է, որ Բայդենը մտադիր Է դեկտեմբերի 30-ին հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ եւ քննարկել մի շարք հարցեր, այդ թվում՝ առաջիկա դիվանագիտական շփումները ՌԴ-ի հետ: Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ին հաստատել Է, որ Պուտինը Բայդենի հետ հեռախոսազրույց կունենա դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան