Արտաքին 4 տարի առաջ - 20:46 29-12-2021

Բիլ Քլինթոնը սկսել է առցանց դասընթացներ վարել

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը գրանցել է իր առցանց առաջնորդության դասընթացը ուսումնական հարթակում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Ընդհանուր երկուսուկես ժամ տևողությամբ 14 դասախոսություններում ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը խոսում է «լավատեսության ուժի», «քննադատության նկատմամբ ճիշտ վերաբերմունքի» և հուզական ինտելեկտի զարգացման մասին։ Նախկին նախագահը խոստանում է դասընթացի մասնակիցներին սովորեցնել «անորոշ իրավիճակներում արագ և կոշտ որոշումներ կայացնելու կարողություն»։ Թրեյլերում Քլինթոնը խոսում է այն դժվարությունների մասին, որոնց ստիպված է եղել դիմակայել, ներառյալ նահանգապետի ընտրություններում պարտվելը քաղաքական կարիերան սկսելուց անմիջապես հետո, ընդդիմության հետ կոնֆլիկտը և իր նախագահության օրոք մոր մահը։

«Ես հավատում եմ, որ առաջնորդները միայն չեն ծնվում: Այդպիսին նաև դառնում են»,- ասել է նախկին նախագահը թրեյլերում։

Նրա կինը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախկինում նույնպես դասընթաց է թողարկել հարթակում՝ այն անվանելով «Կայունության ուժը»։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին