Արտաքին 4 տարի առաջ - 14:49 29-12-2021

Ճապոնիան քաղաքացիների առողջ երկարակեցության համաշխարհային ռեկորդ է սահմանել

Ճապոնիան համաշխարհային ռեկորդ է սահմանել քաղաքացիների առողջ երկարակեցության հարցում. մինչև այն տարիքը, որը մարդը կարող է անցնել առանց որևէ մեկի օգնության և խնամքի կարիք չունենալ։ Այս մասին հայտնում է երկրի աշխատանքի, առողջապահության և բարեկեցության նախարարությունը։

Ճապոնիայում առողջ երկարակեցության տարիքը կանանց համար կազմել է 75,5, իսկ տղամարդկանց համար՝ 72,6։

Ցուցանիշը վերջին ժամանակներս աճել է 2016 թվականի համեմատ՝ կանանց դեպքում այն ավելացել է 0,59 տարով, իսկ տղամարդկանց դեպքում՝ 0,54 տարով։ Իսկ ավելի քան 20 տարվա համեմատ Ճապոնիայում կանանց առողջ երկարակեցության տարիքը ավելացել է 2,73 տարով, իսկ տղամարդկանց տարիքը՝ 3,28 տարով։

Նախարարությունը հավելել է, որ G7 երկրների շարքում Ճապոնիան ունի նաև ամենաբարձր կյանքի միջին տևողությունը՝ կանայք միջինում ապրում են 87,45 տարի, տղամարդիկ՝ 81,41 տարի։

Ամենից շատ դիտված

19:30 Ողբերգական պատահար Ռուբեն Գևորգյանին պատկանող Reebok մարզահամալիրում․ ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել
23:49 Հիմա ամենաշատը պապայիս գրկի կարիքն եմ զգում. Գագիկ Ծառուկյանի դստեր գրառումը
18:31 «Աթենք»-ի աշխատակիցները բողոքում են 14-ժամյա գրաֆիկից. տնօրենը դժգոհությունները որակում է «չհիմնավորված»
15:00 Չեն հիշում կռիվը, որ խաղաղություն լինի՞. ինչու Փաշինյանը ներողություն չխնդրեց
20:32 Ցեմենտն աննախադեպ թանկացել է. քաոս կամ թանկացումներ. ինչ է սպասվում
12:34 Աշտարակի կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել, կամրջին՝ նրա ավտոմեքենան
14:10 Վլադիմիր Գասպարյանը դատի է տվել ՊՆ-ին իր 22-ամյա որդուն բանակ զորակոչելու փորձի համար
12:22 Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան
23:22 Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով ֆլեշմոբ է մեկնարկում
22:18 Ռուսաստանի նման երկրին հաղթել հնարավոր չէ, ուստի հաղթանակն անպայման մերն է լինելու. Պուտին