Մամուլ 4 տարի առաջ - 08:46 28-12-2021

Արցախում սպասում են երկրորդ սերիային․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչեւ վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, եւ Արցախի պետական շահն այլեւս կարեւոր չէ:

Հիշեցնենք, որ իր ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այնպիսի ժառանգություն է ստացել, որ չի կարող ասել, թե Արցախը հայկական է, սակայն որեւէ փաստաթուղթ այդպես էլ չհրապարակեց, որն ասվածի ապացույց կլիներ եւ չէր ընկալվի որպես Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր, որը Փաշինյանը փորձել է կյանքի կոչել վերջին մեկ տարում եւ հատկապես վերջին օրերին: Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել:

Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել: Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաների արդյունքում հաջողվել է կանխել այս ծրագրի առաջին մասը` բյուջեն ընդունվել է: Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային․ Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը