Մամուլ 4 տարի առաջ - 07:47 25-12-2021

Ի՞նչ պայմանավորվածություններ ունի Կապանի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի հետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, որը պատերազմից հետո պահանջում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նախ՝ նոյեմբերի 14-ի ընտրություններից հետո, ապա նոյեմբերի 24-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել էր կառավարության հետ միանշանակ համագործակցելու մասին՝ շեշտելով, թե «հունիսի 20-ին կայացել են խորհրդարանական ընտրություններ, և ժողովուրդն իր որոշումը կայացրել է»: Այս հայտարարությունը առանձնապես մեծ ուշադրության չարժանացավ, քանզի շատերը պարզապես համարեցին, որ բնական է ՏԻՄ-երի և գործադիր բարձրագույն մարմնի համագործակցությունը:

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, համագործակցությունն իրականում այլ երանգ ու բովանդակություն է ստացել և հիմքում ունի որոշակի պայմանավորվածություններ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, որպես իշխանությունների հետ «հաշտության» պայմաններից մեկը, Փարսյանը պահանջել է, որ պաշտոնից ազատվի Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Այս հարցով Փարսյանը հանդիպել է նախկին փոխվարչապետ, ներկայիս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին:

Մեր տեղեկություններով, իշխանությունները համաձայնություն են տվել այս պահանջին, սակայն որոշում են կայացրել Բաբայանին փոխարինել այնպիսի թեկնածուով, որի հետ նույնպես Փարսյանը որոշակի հակասություններ ունի, որպեսզի Կապանի համայնքապետի նկատմամբ վերահսկողությունն ամբողջապես չկորցնեն: Թերթի հավաստի տեղեկություններով, Սյունիքի մարզում Գևորգ Փարսյանը միակ համայնքապետը չէ, որ բավականին կոմֆորտ համագործակցություն է հաստատել իշխող ուժի հետ: Բայց, ինչպես ասում են, այդ մասին՝ հաջորդ դասին...»

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձեզ գուցե հետաքրքրի