Մամուլ 4 տարի առաջ - 07:36 25-12-2021

Ռոբերտ Քոչարյանը հերթական «դասական» ասուլիսն է հրավիրում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկուշաբթի՝ դեկտեմբերի 27-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ինչպես նախորդ ասուլիսը, այս մեկը ևս, ինչպես ասում են, լինելու է «դասական» ֆորմատով, և հրավիրվելու է լրագրողների լայն սպեկտր՝ թե՛ ընդդիմադիր, թե՛ չեզոք, թե՛ իշխանամետ լրատվամիջոցներից: Ի դեպ, սա Ռոբերտ Քոչարյանի՝ նման ֆորմատով արդեն երկրորդ մամուլի ասուլիսն է, ինչը նշանակում է, որ նա փաստացի չի խուսափում որևէ հարցի պատասխանել:

Այս հանգամանքը ուշագրավ է նաև այն իմաստով, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը, վերջին անգամ լրագրողների հետ «կենդանի» շփմամբ ասուլիս հրավիրել է անհիշելի ժամանակներում: Նրա «ասուլիսները» վերջին շրջանում սահմանափակվում են սոսկ էկրանի հետևից էլեկտրոնային տարբերակով ստացված, իսկ հիմնականում՝ սարքված կամ մանրակրկիտ ընտրված «հարցերին» պատասխանելով: Ինչպես, ի դեպ, եղավ նաև երեկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը թե՛ նախորդ անգամ, թե՛ այս անգամ հրաժարվել է ունենալ «պատրաստի» հարցեր՝ նշելով, թե իր համար ցանկալի ու անցանկալի հարցեր չկան»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը