Միտք 4 տարի առաջ - 22:59 22-12-2021

Ալենը չհանդուրժեց Հայկի՝ համեստ մեքենա վարելը

Ալեն Սիմոնյանը չկարողացավ հանդուրժել իր ընկեր ու թիմակից Հայկ Մարությանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում է ծառայողական մեքենաներից ու հիշեցնում՝ ինչպես են Ալեն Սիմոնյանի համար այս աղքատ երկրում 200.000 դոլարանոց մեքենա գնում, հետո իրեն մեղադրում հեղափոխական արժեքներից շեղվելու մեջ։ Սրանից բացի՝ Մարությանը նաև հիշեցրել էր, որ ինքը դեռևս 2019 թվականին վաճառքի էր հանել քաղաքապետի ծառայողական Mercedes S դասի մեքենան, և իրեն սպասարկում էր Nissan մակնիշի մեքենա, որը ինքն էր վարում՝ անգամ վարորդ չուներ, էլ չի խոսում թիկնապահների մասին։

Ալեն Սիմոնյանին հավանաբար սա է ավելի շատ ցավեցրել, ոչ թե իր մեքենայի մասին շահարկումը իր նախկին ընկերոջ կողմից։ Սիմոնյանը տեսավ, որ Հայկի վարկանիշը էժան մեքենայով ու առանց թիկնապահների, առանց վարորդի տեղաշարժվելով՝ կարող էր կտրուկ բարձրանալ, եթե դեռ բարձր չէր, անմիջապես հայտարարեց, թե ինքը զզվանք ու ցավ ապրեց՝ լսելով նախկին քաղաքապետի ելույթը։

Փիառի մեռած ՔՊ-ականների թիմում ամենածանրը իրենցից ավելի բարձր վարկանիշով թիմակից ունենալն է, դրա համար էլ Ալեն Սիմոնյանը այդքան ծանր տարավ Մարությանի այդ ելույթը և որոշեց անձնական վիրավորանքներով ոչնչացնել նրան։ Մարությանն այն մարդն էր, որ իր շքեղ BMW-ին հակադրեց իր վարած ցածր դասի Nissan-ը, քանզի մինչ այդ նման բացահայտ հակադրություն նույն թիմում չէր եղել, որից Ալենը պարտված դուրս կգար։

Հայկը գնաց, նոր քաղաքապետը հավանաբար իր համար նոր, շքեղ մեքենա կգնի, և Ալեն Սիմոնյանն այլևս չի խանդի իր նոր թիմակցին՝ ցածր դասի մեքենայով բարձր վարկանիշ ձեռք բերելու համար։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ