Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:30 20-10-2025

Փոդքասթ վարելը նորաձև է․ Ժաննա Անդրեասյանը նմանակում է իր ղեկավարին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը սկսել է հատուկ փոդքասթների շարք, որի ընթացքում զրուցում է տարբեր ոլորտների մասնագետների, գիտնականների, կրթական և մշակութային գործիչների հետ։

Զրույցների նպատակն է ներկայացնել արդիական խնդիրներ, գաղափարներ և փորձառություններ, որոնք վերաբերում են կրթական բարեփոխումներին, գիտության զարգացմանը, մշակույթի պահպանմանը և նորարարական նախաձեռնություններին Հայաստանում։ Հետաքրքրական է, սակայն, այն հանգամանքը, որ նախարարը լրագրողին հատուկ ոճով է իրականացնում նման նախաձեռնություն։ Նրա օրինակը կարելի է դիտարկել որպես բացառիկ, քանի որ, թերևս, որևէ այլ երկրում նախարարները ժամանակ չունեն զբաղվելու պոդկաստներ վարելով։

Այս մասին Oragir.News-ը զրուցեց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով նշեց, որ ըստ երևույթին նախարարը կրկնօրինակում է իր ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին։

«Իրենք նմանակում են իրենց ղեկավարին՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, և ես մտածում եմ, որ սա շարքի առաջինն է, բայց վերջինը չի։ Ինձ թվում է՝ հերթով բոլոր նախարարները հիմա կսկսեն իրենց ոլորտի վերաբերյալ պոդկաստներ վարել։ Հասկանո՞ւմ եք, կսկսվի հաջորդ քարոզարշավը՝ «փոդքասթ վարելը նորաձև է»։

Բովանդակային առումով որևէ բան չեմ կարող ասել, բայց եթե մարդ դրանով է զբաղվում կամ, ինչպես մեր նախարարներն այսօր, շատ ժամանակ է անցկացնում ֆեյսբուքում, դա նշանակում է, որ իր պարտականությունները լիարժեք չի կատարում։ Որևէ երկրում նման բան չկա․ նախարարը այնքան գործառույթներ ունի, մանավանդ կրթության նախարարը, որ աննկարագրելի շատ է։

Նա միայն պաշտոնական նամակագրության վրա ժամանակի առնվազն կեսը պիտի ծախսի՝ որոշումներ կայացնելու, փաստաթղթերին ծանոթանալու, ռազմավարություն մշակելու վրա։ Այդքան աշխատանք ունենալու պայմաններում պոդկաստ վարելը ուղղակի անթույլատրելի է։ Դա նշանակում է, որ նա իր գործառույթները չի իրականացնում։ Եվ, ինչպես քիչ առաջ ասացի, բոլորը հերթով լծվելու են այդ գործին, դառնալու են պոդկաստ վարողներ, մինչև որ ընտրությունները գան ու տեսնեն՝ ինչ է լինելու»,– նշեց Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է