Ներքին 1 տարի առաջ - 19:43 11-08-2025

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Մեկ տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ ՆԳՆ օրենսդրական փոփոխությունը
Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ, որի հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն են։

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա են վարչական պատասխանատվության՝ առավել խստացված կարգով. նախկին կարգավորմամբ սահմանված 25․000 ՀՀ դրամը դարձել է 50․000 ՀՀ դրամ։

Ավելին՝ նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է