Ներքին 2 տարի առաջ - 22:12 13-04-2024

Արարատում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրանյութեր, խմած ու առանց վարորդական իրավունքի վարորդներ. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները մարզում ուժեղացված ծառայության արդյունքում դրական ցուցանիշներ են արձանագրել տարբեր հանցատեսակների ուղղությամբ։

Մի քանի ժամվա ընթացքում պարեկները հայտնաբերել են զենքեր ու զինամթերք, տարբեր տեսակի թմրամիջոցներ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենաներ վարող վարորդներ, առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաներ։

Բոլոր դեպքերով օրինախախտները պարեկների կողմից տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ դեպքերի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և մի մասը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ուժեղացված ծառայության ժամանակ 2-րդ վաշտի պարեկներ Արարատ Ազատյանը, Գևորգ Աղախանյանը, վաշտի հրամանատար Գ․ Սարգսյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհով ընթացով «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է՝ չունենալով վարորդական իրավունքի վկայական։

Պարեկները նշված ճանապարհի 35-րդ կմ հատվածում նկատում են կասկածելի «Infiniti» և կանգնեցնում։ Տեղում պարզվում է, որ վարորդը, Երևանի բնակիչ 21-ամյա Ստեփան Խ․-ն ոչ միայն չունի վարորդական իրավունքի վկայական, այլև պարեկների հորդորով բեռնախցիկից ներկայացնում է ատրճանակ։

Նույն օրը ժամը 22։20-ի սահմաններում ՊԾ Արարատի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի կրտսեր պարեկ Պետրոսյանը Սիս գյուղի տարածքում ստուգման նպատակով կանգնեցնում են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Տեղում պարզվում է, որ վարորդը՝ Երևանի բնակիչ 38-ամյա Սերգեյ Ք․-ն, փորձում է իրենց մոլորեցնել և երբ պարեկները մոտենում են նրան, նա վերնազգեստի ծոցագրպանից լուցկու տուփ է հանում և շպրտում։ Պարեկների աչքից դա չի վրիպում և պարզվում է, որ լուցկու տուփի մեջ առկա է 2․25 գրամ քաշով դեղնականաչավուն գույնի չորացված զանգված։ Տեղում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերգեյ Ք․-ին պարեկները ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ