Ավելին 4 տարի առաջ - 21:56 22-12-2021

93-ամյա տատիկն Instagram-ի աստղ է դարձել

Փոքր ֆերմայի սեփականատեր Հելեն Էլամը 93 տարեկան հասակում հայտնի բլոգեր է դարձել։ Նա Instagram-ում համարձակ հրապարակումներ է անում՝ վառ կերպարներով։

Բացի այդ, տատիկը հանդես է գալիս բժշկական կանեփի օրինականացման օգտին և աջակցում է գեղեցկության արդյունաբերության թունավոր դրսևորումների դեմ պայքարին։

Էլամը բլոգեր է դարձել իր ծոռնուհու շնորհիվ, որն Instagram-ում հրապարակել է իր մեծ տատիկի լուսանկարը՝ շորտով և վառ շապիկով։ Լուսանկարը մեծ տարածում է գտել, և Հելենը որոշել է ստեղծել Baddie Winkle էջը։

Հայտնի է նաև, որ 2015 թվականին Էլամը դարձել է Grit Creative Group-ի դեմքը։ Նա վերարտադրել է Կուրտ Քոբեյնի, Քեյթ Մոսի և այլոց կերպարները: Նա հասցրել է անցնել կարմիր գորգի վրայով «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալի պրեմիերայի ժամանակ, Մայլի Սայրուսի կողքին ներկա է եղել MTV Video Music մրցանակաբաշխությանը և նկարահանվել է Ֆերգիի «Life Goes On» տեսահոլովակում:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին