Երևան +10°
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 21:45 18-06-2021

Ռոնալդուն Instagram-ում 300 միլիոն բաժանորդ ունեցող առաջին մարդն է դարձել

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամրապնդել է Instagram-ի ամենահանրաճանաչ մարդ տիտղոսը:

Պորտուգալացին Ինստագրամում արդեն 300 միլիոն բաժանորդ ունի: Ռոնալդուն դարձել է այս ցուցանիշով առաջին մարդը:

Հիշեցնենք, որ հունվարին Ռոնալդուն հատել էր 250 միլիոն բաժանորդների սահմանը:

Իրենց բաժանորդների թվով Ռոնալդուին հետևում են դերասան Դուեյն Ջոնսոնը (246 միլիոն բաժանորդ), ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեն (244 միլիոն բաժանորդ) և Քայլի Ջեները (241 միլիոն բաժանորդ)։