Արտաքին 4 տարի առաջ - 14:21 22-12-2021

Boeing-ի և Airbus-ի ղեկավարները խնդրում են ԱՄՆ-ում չթողարկել 5G ցանցը

Ավիացիոն հսկաներ Boeing-ի և Airbus-ի ղեկավարներն իրենց նամակում նախազգուշացնում են, որ նոր տեխնոլոգիան կարող է «մեծ բացասական ազդեցություն ունենալ ավիացիոն արդյունաբերության վրա»։

Ավելի վաղ մասնագետներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ 5G բջջային կապի C դիապազոնը կարող է խաթարել ավիացիոն էլեկտրոնիկայի աշխատանքը։

ԱՄՆ հեռահաղորդակցության AT&T և Verizon ընկերությունները հունվարի 5-ից պետք է սկսեն ներկայացնել 5G բջջային կապի ծառայություններ: «5G-ի կողմից ստեղծած խաթարումները կարող են բացասաբար ազդել ինքնաթիռների անվտանգ շահագործման վրա»,- ասել են Boeing և Airbus Americas ընկերությունների ղեկավարներ Դեյվ Քալհունը և Ջեֆրի Նիտելը ԱՄՆ տրանսպորտի նախարարին ուղղված համատեղ նամակում:

Նամակում մեջբերվում են Airlines for America առևտրային խմբի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, որոնցից հետևում է, որ եթե ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թույլ տար օգտագործել 5G ստանդարտը դեռ 2018 թվականին, ապա այսօր կկալանվեր, կվերաուղևորվեր կամ ամբողջությամբ կչեղարկվեր շուրջ 335 հազար ուղևորատար և 5400 բեռնափոխադրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից