Մամուլ 4 տարի առաջ - 08:50 22-12-2021

Փաշինյանի հետ հանդիպմանը թեժ քննարկում է եղել. ինչ է ասվել ավագանու անդամներին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի ավագանին այսօր քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծն է քննարկելու: Նախաձեռնողը ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն է: Իշխանությունը Մարությանին ցանկանում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանով փոխարինել, քանի որ Մարությանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ «ընկել վատ շրջապատ»:

Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին զուգահեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխամասային գրասենյակում հանդիպում էր ունեցել ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դռնփակ հանդիպումը բավականին թեժ է անցել:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առաջին հարցն այն է եղել, թե ինչ մեխանիզմներ են անհրաժեշտ Մարությանին սահուն, անցնցում եղանակով «ցտեսություն ասելու» համար: Այնուհետ քննարկվել է Մարությանին փոխարինող գտնելու հարցը: Փաշինյանը հակված է եղել քաղաքապետի աթոռն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանին վստահել, ավագանու մյուս անդամները, սակայն, դեմ են արտահայտվել նրա թեկնածությանը: Չցանկանալով վիրավորել ու նեղացնել նրան՝ այնուամենայնիվ նշել են, որ Կոտոլյանը երիտասարդ է, իսկ այդ պաշտոնին ավելի փորձառու մեկն է պետք: Ի վերջո, Փաշինյանը զիջման է գնացել, ու իմքայլականներն առաջադրել են Սարգսյանին:

Ամենաթեժ քննարկումը ծավալվել է այն հարցի շուրջ, թե բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակառակվել Մարությանի հեռացման պահանջին, պետք է վայր դնեն մանդատը, այլ ոչ թե դուրս գան խմբակցությունից:
Ավագանու՝ իշխանական թեւի ադամները միաբերան համաձայնել են, որ վարչապետ Փաշինյանը հետայսու պետք է առաջին ձեռքից իմանա՝ ինչ է կատարվում քաղաքապետարանում, այլ կերպ ասած՝ բոլորը պետք է հաշվետու լինեն Փաշինյանին, ամեն ինչի մասին զեկուցեն նրան:

Պայմանավորվել են այդպես, եւ այսօր վճռական օր է. քաղաքական ռեպրեսիաները Երեւանի քաղաքապետի նկատմամբ այսօր կոնկրետ դրսեւորում կունենան: Ավագանու անդամները պետք է փակ-գաղտնի ձեւաչափով դեմ քվեարկեն քաղաքապետ Հայկ Մարությանին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը