copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:12 21-12-2021

«Օմիկրոն»-ից մահացած առաջին ամերիկացին նախկինում արդեն հիվանդացել էր կորոնավիրուսով

ԱՄՆ-ում հաստատել են կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամից մահվան առաջին դեպքը. մահացել է Հյուսթոնից չպատվաստված 50-ամյա տղամարդը, նա տառապում էր ուղեկցող հիվանդություններով և նախկինում արդեն հիվանդացել էր COVID-19-ով։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է շրջանային դատավոր Լինա Իդալգոն, գրում է Daily mail-ը։

Նշվում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներում «օմիկրոն»-ն այժմ դարձել է COVID-ի գերիշխող շտամը, որին բաժին է ընկնում բոլոր նոր դեպքերի 73 տոկոսը:

Դատավորը չի նշել տղամարդու անունը, ում հիմնական առողջական խնդիրները նախկինում չեն ախտորոշվել և ում բուժում էին հակամարմիններով:

Հարիս շրջանի առողջապահության դեպարտամենտը ընդգծել է, որ այս մարդու մահը ցույց է տվել պատվաստումների կարևորությունը։

Ամենից շատ դիտված