Ավստրիայում «պատվաստումների գլխավոր հակառակորդը» հիվանդացել է կորոնավիրուսով
copy image url

Ավստրիայում «պատվաստումների գլխավոր հակառակորդը» հիվանդացել է կորոնավիրուսով

Արտաքին 3 տարի առաջ - 11:06 16-11-2021

Ավստրիայում աջ պոպուլիստական ​​Ավստրիական ազատության կուսակցության ղեկավար Հերբերտ Քիքլը, որը հանդես է գալիս որպես հակահամաճարակային միջոցառումների և պատվաստումների կոշտ հակառակորդ, հիվանդացել է COVID-19-ով: Այս մասին նա Facebook-ում գրել է երկուշաբթի, նոյեմբերի 15-ին։

«Պետք է տեղեկացնեմ, որ այսօր ծանուցում եմ ստացել առողջապահական մարմիններից, որ երեկ հանձնած իմ ՊՇՌ-թեստի պատասխանը դրական է»,- գրել է Քիքլը։

Նրա խոսքով, թեև հիվանդությունը թեթև ընթացք ունի, պետք է առաջիկա երկու շաբաթը անցկացնի տնային կարանտինում, ուստի նոյեմբերի 20-ին չի կարողանա մասնակցել կառավարության ընդունած կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի միջոցառումների դեմ անցկացվելիք ցույցին։

Քիքլը Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գլխավոր հակառակորդներից է։ Նա քննադատում է կառավարության կողմից ձեռնարկված ցանկացած սահմանափակող միջոց՝ լոքդաուն, սոցիալական հեռավորություն, դիմակային ռեժիմ: Քիքլը սկզբունքորեն դիմակ չի կրում երկրի Ազգային խորհրդի նիստերին: Նրա կարծիքով, COVID-ի բուժումը հասանելի դեղամիջոցներով ու վիտամիններով ժամանակին սկսելու դեմքում, հնարավոր է այն հաղթահարել։

Ամենից շատ դիտված