Երևան +16°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:48 04-12-2021

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 265 մլն մարդ

Աշխարհում դեկտեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով հիվանդացել է 265 միլիոն մարդ։ Այս մասին հաղորդում է Worldometers-ը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 265.228.748, առողջացել 238.969.323 մարդ։ Մահացածների թիվը հասել է 5.258.080-ի։

Կորոնավիրուսով ամենամեծ թվով հիվանդներ ունեցող երկրներն են ԱՄՆ-ը (49.878.049), Հնդկաստանը (34.624.065), Բրազիլիան (22.129.409), Մեծ Բրիտանիան (10.379.647), Ռուսաստանը (9.736.037), Թուրքիան (8.861.386), Ֆրանսիան (7.823.388) և Իրանը (6.129.199):

Ամենամեծ թվով մահերը գրանցվել են ԱՄՆ-ում (808.116), Բրազիլիայում (615.454) և Հնդկաստանում (470.254):

Ամենից շատ դիտված