Մամուլ 4 տարի առաջ - 08:26 18-12-2021

Քաղաքապետարանը շոու է անում. փորձում են ցույց տալ Հայկ Մարությանի աշխատանքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իշխանության կողմից իր նկատմամբ սկսված անվստահության գործին զուգահեռ, ակտիվացել է։ Մի քանի օր է արդեն, ինչ քաղաքապետարանի լրատվական վարչությունն ու անձմաբ ինքը քաղաքապետարանի կատարած աշխատանքները գովերգելու մասին հաղորդագրություններ են տարածում։

Տպավորություն է, որ անցնող մոտ 3 տարում ոչինչ չի արել, հիմա հիշել է իր գործառույթները: Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում «Ընդհանուր առմամբ՝ 43 հիմնանորոգված մանկապարտեզ. քաղաքապետ Մարությանն այցելել է նախակրթարաններ» վերտառությամբ հրապարակում էր տեղադրվել, որտեղ խոսվում էր 2021-ի ընթացքում վերանորոգված մանկապարտեզների մասին։

Նախակրթարանների մեջ նշվում էր նաև թիվ 5 մանկապարտեզի մասին, ուր, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հաճախել են քաղաքապետի երեխաները։ Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Երևանի համար 14 մանկապարտեզը, որ դեռ 8 տարի առաջ էր 3 կարգի վթարային համարվել, անգամ 2022-ի բյուջեով նախատեսված չէ վերանորոգել կամ ամրաշինական աշխատանքներ իրականանցել։ Հարցը դեռ ամիսներ առաջ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էր բարձրաձայնել, բայց «ձայն բարբառո հանապատի»։

Թե ինչպես է Մարությանը որոշում՝ որ նախակրթարանը վերանորոգել, որը՝ ոչ, թերևս ինքը գիտի, փաստն այն է, որ քաղաքապետարանն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները երկրորդականից չի տարբերում։ Փաշինյան-Մարության հակամարտությունն, անխոս, տհաճ է բոլորի համար, բայց երբեմնի մտերիմ ընկերների փոխհարաբերություններն ու դրանց վատթարացումը որևէ մեկին ինքնադրսևորվելու առիթ չպետք է տա։ Երևանի հիմնախնդիրները, Մարությանի գալով, միանշանակ չեն լուծվել, նա էլ 24 ժամ չի մտածել, թե որ խնդրին ինչ լուծում տա։

Քաղաքապետարանում տեղի ունեցած չարաշահումների, ԽԾԲ-ական երևույթների, անտրամաբանական շինթույլտվությունների կամ ապօրինի շինությունները շոու սարքելու միջոցով ապամոնտաժելու մասին բոլորս ենք տեղյակ, հետևաբար կարիք չկա զոհի դեմք ընդունել ու փորձել ցույց տալ, թե քաղաքապետարանը օրնիբուն տքնաջան աշխատում է:

Հավելենք, որ Հայկ Մարությանին տեսանյութում գովերգող կինը նրա երեխաների մանկապարտեզի տնօրենն է»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան