Արտաքին 4 տարի առաջ - 12:32 14-12-2021

Դանիայում նախկին նախարարը դատապարտվել է ներգաղթյալ զույգերին բաժանելու համար

Դանիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 13-ին քննել է երկրի նախկին ներգաղթի հարցերով նախարար Ինգեր Ստոյբերգի գործը։ Նախկին պաշտոնյային մեղադրել են 23 զույգ ներգաղթյալների բաժանելու մեջ, որոնց թվում նաև անչափահաս կանայք են եղել։

2016թ.-ին, պաշտոնավարման ժամանակ, Ստոյբերգը հրահանգ է արձակել, ըստ որի ապաստան ստանալու համար Դանիային դիմած ներգաղթյալների ընտանիքները բաժանվել են։

Դատարանն այս որոշումն ապօրինի է համարել և նախկին նախարարին դատապարտել երկու ամսվա ազատազրկման, թեև դատախազությունը 4 ամիս է պահանջել։ Պաշտպանական կողմը փորձել է ապացուցել, որ Ստոյբերգի կայացրած որոշումն անչափահաս աղջիկների հարկադրված, վաղ ամուսնությունների դեմ պայքարի միակ միջոցն է եղել։

«Պետք է ասեմ, որ ես շատ-շատ զարմացած եմ։ Ինձ պատժեցին աղջիկներին պաշտպանելու փորձի համար։ Անկեղծ ասած, ինչ-որ բան այն չէ»,- նախկին նախարարը մեկնաբանել է իր դատավճիռը։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը