Ներքին 5 տարի առաջ - 14:44 13-06-2021

Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել․ ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելու՝ դատախազության որոշման մասին գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։ Նա նշել է, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի դեպքի միջնորդությունը։

«Տեղեկացրել էինք, որ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով ընտողներին առերևույթ ընտրակաշառք բաժանելու համար 9մլն դրամ գումարի փոխանցման պահին բռնվել էին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը և Ջանֆիդա գյուղի մի բնակիչ, որոնք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել։

Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում: Հաշվի առնելով, որ Արմավիրի նախկին քաղաքապետը նաև ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդեւթյուններով:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը: ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։

Քրեական գործով մյուս ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։

Ավելորդ չեմ համարում կրկնել դատախազության կոչն առ այն, որ ամեն ինչ արվելու է նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի կանխարգելման, իսկ կատարվելու դեպքում՝ բացահայտման ուղղությամբ: Հետևաբար անհրաժեշտ է զերծ մնալ ապօրինի գործողություններ կատարելուց, քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ապօրինի ճնշում գործադրելու որևէ փորձից»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան