Անկարան աջակցում է Ադրբեջանի ռազմական կրթությանը
copy image url

Անկարան աջակցում է Ադրբեջանի ռազմական կրթությանը

Արտաքին 3 տարի առաջ - 23:28 11-12-2021

Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ադրբեջանական նորարարությանը՝ իր մասնակցությունը բերելով ռազմական կրթությանը։

Թուրքիայի Պն նախարարի խոսքով՝ ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնում, որը հիմնվել էր 2020 թ․ Ադրբեջանի, Հայաստանի և ՌԴ-ի միջև ստորագրված համաձայնագրից հետո, երկու երկրների ծառայողները համատեղ ծառայություն են անցկացնում և իրենց «ջանքերն են ներդնում կայուն խաղացության և կայունության» գործին։

Նա նաև ընդգծել է, որ համատեղ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների հայտնաբերման և դրանց ականազերծման ուղղությամբ։