Գերիների ծնողները փակել են Տիգրան Մեծ փողոցը

Ներքին 3 տարի առաջ - 20:30 07-12-2021

Քիչ առաջ Կառավարության շենքի մոտ գտնվող գերիների ծնողները՝ ըստ Oragir.news-ի, որոշել են փակել փողոցները՝ մինչև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գալը, քանի որ համոզված են, որ վերջինս չի գալու։ Այդ իսկ պատճառով որոշել են Հանրապետության հրապարակում այս պահին փակել փողոցները։ Խոսքը Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ տանող փողոցի մասին է։
Մինչև այդ, լրագրողների հետ զրույցում գերիզների հազատներն ասացին, որ իրենց պահանջը մեկն է՝ Ալեն Սիմոնյանը պետք է գա ու պատասխան տա իր ասածների համար։

Հետո բաժանվեցին մի քանի խմբի ու փակեցին Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ, Ամիրյան ու Վազգեն Սարգսյան տանող փողոցները։ Ցուցարարները սակավաթիվ էին, հակառակ իրենց պնդմանը, որ շուտով մարզերից իրենց են միանալու բազմաթիվ ծնողներ։ Ցուցարարների թիվն այդպես էլ էականորեն չփոխվեց։ Նշված բոլոր փողոցները քաղաքացիները փակել էին բառացիորեն մի քանի հոգով, իսկ ոստիկաններն ամեն կերպ աջակցում էին նրանց և հորդորում վարորդներին, որպեսզի շրջանցնեն այդ հատվածները։ Մանրամասները՝ տեսանյութում։