Արտաքին 4 տարի առաջ - 13:14 07-12-2021

WhatsApp-ը նոր գործառույթ ունի

WhatsApp-ը թարմացրել է անհետացող հաղորդագրությունների գործառույթը, գրում է The Verge կայքը՝ հղում անելով Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքին։

Այժմ WhatsApp-ի նոր չաթերում հաղորդագրություններն ավտոմատ կերպով կանհետանան որոշակի ժամանակահատվածից հետո, որը սահմանում է մեսենջերի օգտատերը։ Կարգավորումներում հնարավոր է ընտրել հաղորդագրությունների անհետացում 24 ժամ, մեկ շաբաթ կամ 90 օր հետո:

Արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև խմբակային չաթերի վրա նորամուծությունը չի ազդի։ Սակայն օգտատերը կարող է ձեռքով միացնել գործառույթը:

Android-ում և iOS-ում ավտոմատ անհետացող հաղորդագրությունները կարգավորելու կամ անջատելու համար հարկավոր է մտնել մեսենջեր, անցնել «Կարգավորումներ» ընտրացանկ, այնուհետև «Օգտահաշիվ», «Գաղտնիություն», որից հետո «Անհետացող հաղորդագրություններ» բաժին:

Անհետացող հաղորդագրությունների գործառույթը մեսենջերում հայտնվել է անցած տարի։ Այդ ժամանակ այն պետք է ձեռքով միացվեր յուրաքանչյուր առանձին չաթում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից