Արտաքին 4 տարի առաջ - 20:34 06-12-2021

Բելառուսում միգրանտները բողոքի ցույց են անցկացրել

Բելառուսում՝ լոգիստիկ կենտրոնի ճամբարում ժամանակավոր գտնվող միգրանտները բողոքի ակցիա են անցկացրել։ Այս մասին երկուշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, Twitter-ում հայտնել է լեհական հատուկ ծառայությունների նախարար-համակարգող Ստանիսլավ Ժարինի մամուլի քարտուղարը։

«Բելառուսական ծառայությունների կողմից օտարերկրացիներին պատսպարելու համար օգտագործվող պահեստներում միգրանտները բողոքի ակցիա են կազմակերպել, նրանք չեն ցանկանում վերադառնալ իրենց երկրներ, այլ ցանկանում են սպասել ԵՄ մուտք գործելու հնարավորությանը»,- գրել է Ժարինը։

Նա հավելել է, որ բողոքի ակցիային մասնակցել են նաեւ երեխաներ։ Ցուցարարները բղավել են. «Մենք չենք ուզում տուն գնալ, մենք ուզում ենք գնալ Եվրոպա»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էստոնիայից զինվորականները ժամանել էին Լեհաստանի եւ Բելառուսի սահման։ Էստոնացի ռազմական ինժեներներն իրենց լեհ գործընկերների հետ ցանկապատ են կառուցում, որը կկանխի միգրանտների մուտքը ԵՄ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը