Արտաքին 4 տարի առաջ - 22:41 25-10-2021

Քութայիսիում երիտասարդները ճամպրուկներով բողոքի ցույց են անցկացրել

«Քաղաք՝ ճամպրուկների վրա նստած». այս կարգախոսով ակցիա է անցկացվել այսօր մի խումբ ընդդիմադիր հայացքների տեր երիտասարդների կողմից Քութայիսիի քաղաքապետարանի դիմաց: Այս մասին հայտնում է «Մտավարի» հեռուստաընկերությունը:

Քաղաքացիական հասարակության ակտիվիստներն իրենց հետ ճամպրուկներ էին բերել և բողոքում էին Վրաստանի երկրորդ մեծ քաղաքում սոցիալական ծանր վիճակից: Ասում են՝ երիտասարդները զանգվածաբար հեռանում են քաղաքից, քանի որ Քութաիսիում աշխատանքի հեռանկար չկա։

Ակցիայի ընթացքում կազմակերպվել է 12 նախագծերի լուսանկարչական ցուցահանդես, որոնք իշխանությունները խոստացել են իրականացնել քաղաքում, սակայն, չեն արել: Իսկ երիտասարդ բանաստեղծները, ի նշան ակցիայի, այրել են իրենց բանաստեղծությունները:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
22:53 Նեթանյահուն հայտարարել է Իրանի ռեժիմի «մոտալուտ ավարտի» մասին