«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Պզո» մականունով, երեկ մեկնել է ԱՄՆ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ պատճառն իշխանությունների հետ ունեցած խնդիրներն են։
Կառավարությունը պատերազմ է հայտարարել գողական աշխարհի մի մասին, հատկապես նրանց, որոնք նախընտրական քարոզարշավի ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ հրաժարվել են աջակցել Փաշինյանի կառավարությանը։
Նրանց շարքում էր նաև Պզոն։ Նա նույնպես հրաժարվել է նախընտրական քարոզարշավի ժամանակ աջակցել Փաշինյանին։ Հիմա, կարծես թե օղակը սկսել է սեղմվել «գողական աշխարհի» շուրջ։