Ուղիղ եթեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Թաթուլ Մանասերյանին
copy image url

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Թաթուլ Մանասերյանին

Ներքին 3 տարի առաջ - 15:42 02-12-2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Արկադի Տեր-Թադևոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Թաթուլ Մանասերյանին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը խոսվել է երկրում տիրող իրավիճակի, առկա ներքին խնդիրների և արտաքին մարտահրավերների մասին: Այդ համատեքստում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է իրենց նկատառումներն ու մոտեցումները, ինչպես նաև կազմակերպության գործունեության ուղղություններն ու ծրագրերը:

Անդրադարձ է եղել նաև պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, այդ համատեքստում ընդգծվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ ապահովելու հավասարակշռված կառավարման համակարգ, հակակշիռների ու զսպումների գործուն մեխանիզմներ:

Ամենից շատ դիտված

18:57 Կալուգայի մարզում արտադրության ծավալը գրեթե կրկնակի ավելի է, քան Հայաստանում. նահանգապետը՝ Փաշինյանին
21:13 Էնքան պարզ է, թե ինչի համար է ձերբակալվել Սամվել Կարապետյանը, որքան պարզ է արևի ծագելը. Աջապահյան
18:16 Ով է Սամվել Կարապետյանը
23:23 Տգետ վարչապետին հորդորեք պահպանել Աշտիշատի ժողովի 7-րդ որոշումը՝ հեռու մնալ հարբեցողությունից, անբարոյականությունից
23:02 Փափուկ ուժը ոչ թե «փափուկ» լինելու, այլ խելացի և հեռատես գործելու մասին է. Աննա Հակոբյանը Ավստրիայում մասնակցել է աշխատաժողովի
19:08 Գասպարյան Դիանը 2 օրվա քաղաքապետ էր, ստորագրեց, հողս տվեց հարևանիս․ ինքը թիկունք ունի, ես չունեմ
17:50 Սամվել Կարապետյանն ասել է մի նախադասություն, որը ցանկացած հայ կասեր՝ եկեղեցու կողքին ենք․ Վանեցյան
23:40 Սամվել Կարապետյանին 2 ամսով կալանավորեցին
17:47 Հետո ծնկաչոք չգաք, ներում չի լինի, ՀԷՑ-ը շատ արագ պետական է դառնալու. Փաշինյանը սպառնում է
22:08 Ինքը թեմա չի ինձ համար, չկա, ոչ միայն չարիք, այլև չիք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին