ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը
copy image url

ԿԳՄՍՆ-ն կդիտարկի ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը

Ներքին 3 տարի առաջ - 10:20 30-11-2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կդիտարկի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների հետ աշխատանքի նպատակահարմարությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությունների աշխատանքին:
«Ընթացքում մենք, բնականաբար, ստացել ենք տարբեր արձագանքներ, թե՛ դրական, թե՛ բացասական: Ասեմ, որ մոնիթորինգը իրականացնում է «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, և նրանք այս ընթացքում մշտադիտարկումներ են իրականացրել: Շարունակելու են արդեն աշխատել հենց վերապատրաստված ուսուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե վերապատրաստված ուսուցիչը կարողանո՞ւմ է կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները դասապրոցեսում: Մենք նաև հավաքագրելու ենք ուսուցիչների կարծիքները կազմակերպված վերապատրաստման դասընթացների ու մասնագետների որակի մասին: Բնականաբար, այս բոլոր տվյալները համախմբելու և քննարկելու ենք, որպեսզի հասկանանք հետագա փուլերում այդ կազմակերպությունների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով, այս հարցում իրենց պետք է շատ օգնեն նաև ուսուցիչները, որովհետև որակի առաջին պահանջատերը հենց իրենք են: Եթե ուսուցիչը տեսնում է, որ այդ կազմակերպությունը բարեխիղճ չէ և չի իրականացնում իր աշխատանքը, ապա, բարձրաձայնելով և հաջորդ անգամ չընտրելով այդ կազմակերպությանը, կնպաստի, որ կա՛մ այն փոխի իր գործելաոճը և սկսի որակյալ աշխատանք անել, կա՛մ դուրս գա դաշտից:

Ըստ նրա՝ ամենակարևոր գործոնն այն է, որ մոնիթորինգը չի ներառում միայն թղթերի դիտարկում, այլ նաև դասապրոցեսի, այսինքն՝ եթե ուսուցիչը գիտելիք ու հմտություններ ձեռք չի բերել, ապա դասապրոցեսում այն չի կիրառելու: Որակական մոնիտորինգը հնարավորություն է տալու բացահայտել նաև այն, որ միգուցե, ընտրված մեթոդները չեն եղել բավարար կամ դասախոսական կազմի խնդիր է առաջացել:

Դասընթացների ընդհանուր տևողությունը կազմելու է 110 ժամ: Դրանից հետո կազմակերպությունները շարունակելու են աշխատանքները, հետազոտությունները ուսուցիչների ու դպրոցների հետ: Այս տարի պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստելու համար երաշխավորվել էր 48 կազմակերպություն: Նրանց թվում գտնվող «Տաթև» գիտակրթական համալիրի տնօրեն Սոկրատ Մկրտչյանը նշել է, որ վերապատրաստումների հետ կապված ունեն բազմաթիվ առաջարկություններ:

«Պետք է նշեմ, որ մենք ոչ միայն վերապատրաստել ենք 800 ուսուցչի, այլև այդ ընթացքում կատարել ենք գնահատում, հասկանալու համար, թե նրանց ի՞նչ է հարկավոր, և արդեն հաջորդ վերապատրաստումների ժամանակ մեր մոտեցումների մեջ էական փոփոխություններ կլինեն, ու դրանք կբխեն ուսուցիչների այսօրվա պահանջներից»,- ասել է Մկրտչյանը:

Արթուր Թադևոսյանը շատ կարևոր է համարում նմանատիպ դասընթացների իրականացումը:

նրա խոսքով, իրենց մոտ վերապատրաստում անցած 110 ուսուցիչների մոտ ակադեմիական գիտելիքների պակաս չի նկատվել, ինչը և այս վերապատրասման հիմքում էր դրված, այսինքն՝ ոչ թե տալ ակադեմիական գիտելիքներ, այլ նորարարական մեթոդներ և մոտեցումներ:

Զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով պետությունը 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում: Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին