Ներքին 4 տարի առաջ - 12:23 29-11-2021

Մտահոգություն կա, որ նոր շտամները ազդելու են պատվաստումների արդյունավետության վրա․ Անահիտ Ավանեսյան

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ մամուլի ասուլիսով հանդես եկավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա, ներկայացնելով այսօրվա դրությամբ Հայաստանում համավարակի հետ կապված իրավճակը, նշեց․

«Ունենք օրական դրական դեպքերի նվազում, ինչը ուրախալի փաստ է, երեկ գրանցվել է 189 դրական դեպք։ Իրականացված թեստավորմների թիվը եղել է 4172։ Ցավոք սրտի, գրանցվել է 21 մահվան դեպք։ Առաջիկայում կունենանք նաև մահվան դեպքերի նվազում։ Վարակը մուտացվում է, և ի հայտ են գալիս վարակի նոր շտամներ, որոնք տարբերվում են իրարից։ Այս վարակը կրում է 50 մուտացիա, որից 30-ը վերաբերում է սպիտակուցին։ Այս մուտացիաները առանձնահատուկ ուսումնասիրության առարկա են հանդիսանում։ Հասկանալու համար թե այս շտամները բացի տարածման սահմաններից էլ ինչ առանձնահատկություններ ունեն, մենք, հետևելով ԱՀԿ-ի հաղորդագրություններին, կունենանք որոշակի սահմանափակումներ։ Մտահոգություն կա, որ նոր շտամները ազդելու են պատվաստումների արդյունավետության վրա, բայց ինչպես տեսնում ենք, երբ դելտա շտամը նոր էր շրջանառվում, մտահոգությունը նույնպես կար»,- ասաց նախարարը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»