copy image url
Միտք 2 շաբաթ առաջ - 10:06 15-04-2024

Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ազդելու է Հայաստանի վրա, հետևանքները կրկնապատկվելու են

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Սիրիայում իրանական հյուպատոսության թիրախավորումն Իսրայելի կողմից Իրանին պարզապես այլընտրանք չէր էլ թողել` պատասխան գործողությունների գնալու և ցույց տալու, թե նման դեպքերում իր արձագանքն ինչպիսին կլինի:

Շատ տարօրինակ է, որ Իրանի դիվանագիտական հաստատության խոցումը միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը չբերեց` առանձին երկրները մի կողմ դրած, իսկ այս պարագայում Իրանին մեղադրել տարածաշրջանում անկայունություն մտցնելու հարցում, պարզապես արդար չէ:

Իրադրությունն ամբողջությամբ չի լիցքաթափվել և այս տեսանկյունից կարևոր է ԱՄՆ ջանքերը` Իսրայելին հետ պահելու և իրավիճակին նոր լարվածություն չհաղորդելու տեսանկյունից:

Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա, իսկ գործող իշխանությունների պարագայում, վտանգավոր հետևանքները կրկնապատկվելու են»:

Ձեզ գուցե հետաքրքրի