Ներքին 2 տարի առաջ - 17:08 03-02-2024

Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել. Ավանեսյան

Հայաստանում շաբաթվա ընթացքում գրանցվում է կարմրուկի 50-57 դեպք, երբեմն էլ լինում են տեղային բռնկումներ։ Այս մասին այսօր Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հիվանդներն անցնում են ստացիոնար բուժում, իսկ շրջապատի մարդիկ պատվաստվում են, պետք է նշեմ, որ կարմրուկի և բոլոր մյուս վարակիչ հիվանդությունների հաղթահարման ամենակարևոր գործիքը հենց պատվաստումն է»,- Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, ասել է Ավանեսյանը։

Նախարարը նշել է նաև, որ կարմրուկով ավելի շատ վարակվում են երեխաները, բայց մեծահասակների վարակվելու պարագայում եթե հատկապես նրանք ունեն խրոնիկ հիվանդություններ, խնդիրները շատ ավելի բարդ են լինում։

Ավանեսյանը նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին պատվաստումների ցուցանիշի անկում է գրանցվել։ Նրա կարծիքով` պատճառը հակապատվաստումային քարոզչություն է։
«Կասկածներին ու միֆերին հավատալը բերում են նրան, որ երեխաներին չեն պատվաստում»,– ասել է նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»