Վթար՝ Ռուսաստանի հանքավայրում. Կա 11 զոհ  
copy image url

Վթար՝ Ռուսաստանի հանքավայրում. Կա 11 զոհ  

Արտաքին 3 տարի առաջ - 14:20 25-11-2021

Ռուսական «Լիստվյաժնայա» հանքավայրում այսօր՝ նոյեմբերի 25-ին, հրդեհ է բռնկվել: Փրկարարներն արդեն 11 մահացածի են հայտնաբերել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մահացածների թիվը հասել է 11-ի»,- գործակալությանն ասել է արտակարգ իրավիճակների ծառայություններից զրուցակիցը։

«Վերջին տվյալներով՝ 239 մարդ վերև է բարձրացել։ Հանքում մնացել է 46 մարդ, 10-ին մահացած են գտել: 43 տուժած տեղափոխվել է հիվանդանոց։ Չորսի վիճակը ծանր է, 39-ը՝ մեղմ և միջին ծանրության»,- ասել է նահանգապետ Սերգեյ Ցիվիլևը։