42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 4 տարի առաջ - 23:22 24-11-2021

Պոլիտեխնիկը Tech2Life նախաձեռնության շրջանակում սկսում է Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթը

Tech2Life նախաձեռնության Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ սկսում է «Աջակցող տեխնոլոգիաների նախագծման ինժեներական մրցույթ»-ը, որը եզակի մարտահրավեր է ամբողջ հանրապետության երիտասարդ ինժեներական և հետազոտական թիմերի համար` մշակելու աջակցող տեխնոլոգիաներ, որոնք կբարելավեն ու կմեծացնեն աջակցության կարիք և հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունները հասարակության շրջանում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից։

«Մրցույթը տեղի կունենա երկու փուլով, հետևյալ անվանակարգերում՝

Աջակցող էլեկտրոնային սարքեր,

Աջակցող ծրագրեր։

Մասնակից թիմերը պետք է առաջին փուլում ներկայացնեն իրենց լուծումները սարքավորումային նախատիպերի կամ ծրագրային լուծումների տեսքով, իսկ երկրորդ փուլում հատուկ տեխնիկական և նյութական բազայով հագեցած միջավայրում, երեք օր անընդմեջ լուծեն և ժյուրիին ներկայացնեն իրենց լավարկված լուծումները՝ հաշվի առնելով ներկայացված լրացուցիչ պայմանները:

Անվանակարգերի համար նախատեսված է՝ առաջին տեղ (1,500,000 ՀՀ դրամ), երկրորդ տեղ (1,250,000 ՀՀ դրամ) և երրորդ տեղ (1,000,000 ՀՀ դրամ) մրցանակային ֆոնդ։

Մրցույթի ազգային հաղթողը կարժանանա լրացուցիչ 2,500,000 ՀՀ դրամ մրցանակի։

Հաղթող թիմերը հնարավորություն կունենան մասնակցել աջակցող տեխնոլոգիաներին ուղղված աքսելերացիոն ծրագրերի, ինչպես նաև ներկայացնել իրենց լուծումները պոտենցիալ ներդրողներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Tech2Life նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանում ստեղծել և զարգացնել աջակցող տեխնոլոգիաների էկոհամակարգ, որը հետագայում կարող է կրկնօրինակվել նաև այլ երկրներում: Այն միտված է օժանդակելու աջակցող տեխնոլոգիաների համար Հայաստանում նպաստավոր միջավայրի զարգացմանը՝ հնարավորություն տալով ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց, այլ նաև աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեցողներին, ներառյալ տարեցներին, ապրել առողջ, արդյունավետ, անկախ, արժանապատիվ կյանքով և մասնակցել կրթությանը, աշխատաշուկային ու քաղաքացիական կյանքին:

Նախաձեռնությունը իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» համատեղ ծրագրի շրջանակներում, որը կոչված է աջակցելու ՀՀ կառավարությանը հաշմանդամության գնահատման և ծառայությունների մատուցման համակարգի բարեփոխմանն ուղղված իր ջանքերում՝ ապահովելու համար հավասար հնարավորություններ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և այլ նախարարությունների հետ սերտ գործընկերությամբ:

Ամենից շատ դիտված