Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Փանոսյանը տեղեկացրել է, որ COP17-ի շրջանակում արգելվել է իրականացնել ակցիա և երթ։
COP17-ի շրջանակում՝ Մարզահամերգային համալիրի «Կանաչ գոտու» համար նախատեսված տարածքում, «Իմ սիրտը լեռներում է» նախաձեռնող խմբի մասնակիցներին արգելվել է իրականացնել խաղաղ ակցիա և երթ՝ «Կանաչից դեպի կապույտ գոտի» խորագրով։
Ոստիկանները թույլ չեն տվել մասնակիցներին իրացնել խաղաղ հավաքի և երթի իրենց իրավունքը՝ խոչընդոտելով նախաձեռնության իրականացումը։