Ներքին 4 տարի առաջ - 11:59 22-11-2021

Սերժ Սարգսյանին հարցաքննության են կանչել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կանչել են հարցաքննության որպես մեղադրյալ։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

«3.5 տարի Սիլվայի (Սիլվա Համբարձումյան, – խմբ.) ցուցմունքը վերցնել-դնելով, այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել, և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել»,- գրել է Մակինյանը։

Նա նշել է, որ ծանուցումը ստացել է հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանից։

Նա ընդգծել է, որ մնացած մանրամասներն առաջիկայում կներկայացնի։

Հիշեցնենք, որ գործարար Սիլվա Համբարձումյանը դեռևս 2018 թվականին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրել էր կաշառք վերցնելու մեջ (Քոչարյանի նախագահության օրոք)։ Նա ընդգծել էր, որ խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբական շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը 40 մլն դոլար էր կազմել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից