Միտք 4 տարի առաջ - 21:01 20-11-2021

Մի դրվագ Փաշինյանի քաղաքականության «տրամաբանությունից»

Ն. Փաշինյանը վերջերս հայտարարեց. «Փաստաթուղթը, որը դրված է սեղանին, պատրաստվում եմ ստորագրել. դա խափանվեց ներքաղաքական աղմուկի պատճառով»:

Սրանով նա, մի կողմից, բառացի ասում է, որ մի անգամ ներքաղաքական աղմուկի պատճառով չի ստորագրել, հիմա էլ դեռ նոր է պատրաստվում, ուստի եթե ընդդիմությունը մի լավ աղմուկ անի, գուցե դա պատճառ բռնի, էլի չստորագրի:

Բայց քանի որ ոչ ոք չի կասկածում, որ նա պատրաստ է ստորագրել ոչ հայանպաստ ցանկացած փաստաթուղթ, պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում իր ասածը մյուս կողմից:

Մյուս կողմից ասվում է, որ քանի դեռ չի ստորագրել սեղանին դրված փաստաթուղթը, թշնամու ներխուժման փորձեր, սահմաններում կրակոցներ ու զոհեր են լինելու, իսկ դրա պատասխանատվությունը, փաստորեն, քաղաքական աղմուկ անողի վրա է:

Սրանով նա կանխում է քաղաքական լուրջ գործընթացները Հայաստանում, որոնք այս պահին կարող են միայն մեկ նպատակ հետապնդել` իշխանափոխություն: Նա կարող է նաև ընդդիմության վիրտուալ պայքարը և բողոքի զանգվածային ակցիաների բացակայությունը ներկայացնել Հայաստանի արտաքին գործընկերներին որպես փաստաթղթի դեմ լուրջ բողոքի բացակայություն:

Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունն այս պարագայում: Արդյո՞ք ընդդիմադիր գործիչները փորձում են հանդիպել այլ երկրների ղեկավարների, դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել այս հարցերը և գտնել հայանպաստ լուծումներ: Եթե ոչ, ապա ստացվում է, որ ընդդիմությունը դեմ է ոչ թե փաստաթղթին և առհասարակ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այլ դեմ է ընդամենը Փաշինյանին:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում